National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
17.05.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
30.12.2010
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի շնորհավորական ուղերձը Ամանորի եւ Սուրբ Ծնունդի կապակցությամբ

ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը Ամանորի եւ Սուրբ Ծնունդի կապակցությամբ  շնորհավորական ուղերձ է հղել, որտեղ ասվում է.

«Սիրելի հայրենակիցներ,

Դիմավորելու ենք հերթական տարին` նոր ակնկալիքներով եւ, անշուշտ, նոր հույսերով:

2010 թվականը մեր երկրի զարգացման ճանապարհի եւս մի փուլ էր, արտաքին ու ներքին ազդակների ուղեկցությամբ, մեր երիտասարդ պետականության եւս  մի փորձաշրջան: Անցնող տարին մեր երկրի կյանքում ամենադյուրինը չէր, բայց մենք փորձեցինք անել առավելագույնը, դժվարությունները հաղթահարելու համար:

Ինչպես նախորդ տարիներին, այնպես էլ այս տարի Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովն, իր  զգալի ներդրումն ունեցավ պետականաշինության ամրապնդման, եւ երկրի առաջընթացին նպաստելու գործընթացում, նախաձեռնելով եւ ընդունելով  բարեփոխումների ոգուց բխող օրենքներ: Իր աշխատանքով խորհրդարանը ցույց տվեց, որ որպես բարձրագույն օրենսդիր իշխանություն, մշտապես հաղորդակից է երկրի ու հասարակության խնդիրներին, եւ դրանց լուծման եռանդուն մասնակից: Համոզված եմ, որ  հաջորդ տարի եւս Ազգային ժողովն  իր տեսադաշտում է պահելու, հասարակությանը հուզող խնդիրները` իրեն դրսեւորելով որպես ազդեցիկ քաղաքական մարմին, եւ մնալով  որպես բազմակարծության ժողովրդավարական ամբիոն:

Որպես Ազգային ժողովի նախագահ, ես բազմիցս հայտարարել եմ, որ խորհրդարանը պետք է լինի բաց եւ հրապարակային ամբիոն` առողջ առաջարկների եւ նաեւ առողջ քննադատության համար: Ուզում եմ շեշտել, որ լինելու եմ հետեւողական, Հայաստանի օրենսդիր բարձրագույն իշխանության դերի բարձրացման հարցում եւ անելու եմ հնարավորը:

2010 թվականը, բավական հագեցած էր նաեւ միջխորհրդարանական հարաբերությունների զարգացման առումով: Հայաստանի խորհրդարանական պատվիրակությունները,  միջազգային կառույցներում ակտիվ մասնակցություն ունեցան, երկրի արտաքին քաղաքական հարցերին վերաբերող գործընթացներին,  քայլեր ձեռնարկվեցին սերտացնելու կապերը տարբեր երկրների  խորհրդարանների եւ խորհրդարանական կառույցների հետ` ի նպաստ Հայաստանի Հանրապետության միջազգային հեղինակության բարձրացման: Մենք չափազանց կարեւորում ենք խորհրդարանական դիվանագիտությունը` որպես միջպետական հարաբերությունների հզոր գործոն, որպես երկրների եւ ժողովուրդների միջեւ համագործակցության կարեւոր ձեւաչափ:

Յուրաքանչյուր անցնող տարի, նախորդի շարունակությունն է, որովհետեւ   զարգացումը ենթադրում է թեկուզեւ փոքր, բայց առաջընթաց քայլեր` այն գիտակցությամբ, որ ամուր հիմքերի վրա դրված պետություն, բարեկեցիկ հասարակություն ունենալու համար,  պետք է ոչ միայն դիմակայել դժվարություններին  ու գոյատեւել, այլ` հաղթահարել դրանք ու զարգանալ: Եվ այս ամենի հստակ նպատակադրմամբ,    պետք է կարողանանք հանդուրժողականության եւ փոխվստահության մթնոլորտում համատեղ քայլերով շարժվել դեպի բարեփոխումների իրականացում, դեպի ակնկալիքների կենսագործում, կառուցել բարեկեցիկ Հայաստան:

Համոզված եմ, որ մեր երկիրը ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ,  ավելի վստահորեն է ընթանալու դեպի զարգացում` ավելի արժանապատիվ կենսակերպ ունեցող հասարակությամբ, ավելի մրցունակ տնտեսությամբ, ավելի հզոր ու ժողովրդավարական պետություն ունենալու վստահ նպատակով:

Սիրելի հայրենակիցներ,

Շնորհավորելով Ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ` մաղթում եմ բոլորիդ երջանկություն, քաջառողջություն եւ արեւշատություն, իսկ մեր սիրելի հայրենիքին` խաղաղություն, բարեկեցություն եւ առաջընթաց:

Շնորհավոր Ամանոր եւ Սուրբ Ծնունդ»:
 
 
 




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am